Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կոշ» քրեակատարողան հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունին ազգասեր, արդարության կողմնակից անձանց կոչ է անում օգնել իրեն պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցում: Կալանավորի վաղաժամկետ ազատման հարցը քննարկվելու է 2014թ. հունվարի վերջին:
Հիշեցնենք, որ Ռուբեն Ամատունին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 1-ին մասի (ավազակություն), 34-176-րդ հոդվածի 1-ին մասի, 35-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 7 տարվա ազատազրկման է դատապարտված:
Հոկտեմբերի 31-ին «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը երկրորդ անգամ մերժել է Ամատունու` պայմանական վաղաժամկետ ազատ ազատման հայցը:
«Ես ահազանգելով SOS` խնդրում եմ բոլոր սրտացավ և ազգի մասին մտածող կառավարության անդամներին, իրավապաշտպաններին և հոգևոր հայրերին` միջամտել այս հարցին և օգնել ինձ»,- yerkir.am-ին ուղղված նամակում հայտնում է դատապարտյալը:
«Այս ամենն իմ նկատմամբ դաժանության գագաթնակետն է, ես ենթարկվում եմ բարոյահոգեբանական ճնշման, եթե ես այստեղ չզբաղվեի կրթական-սպորտային միջոցառումների կազմակերպմամբ և ինքնուսուցմամբ, ապա հիմա կլինեի հոգեբույժի հսկողության տակ: Այս բոլոր ապրումներն իրենց ծանր հետևանքներն են թողնում մեր և մեր ընտանիքի անդամների վրա»,- գրում է Ամատունին:
Կալանավորը, միաժամանակ, հայտնում է, որ դատապարտյալների թվի ավելացումը և պահպանումը ձեռնտու և շահավետ աղբյուր է մի խումբ շահագրգիռ պաշտոնատար անձանց համար: «Մենք հիմնավոր եզրահանգման ենք եկել, որ մեզ` դատապարտյալներիս, օգտագործում են որպես թրաֆիքինգի առարկաներ հանդիսացող շրջանառու միջոց»,- ահազանգում է նա և պնդում, որ այդ գործելաոճը շարունակվում է մինչ օրս:
«Թեթևակի ուսումնասիրելով կատարված հանցագործությունների բնույթը և դինամիկան կարելի է հանգել այն պարզ ճշմարտության, որ դրանք ունեն սոցիալ-տնտեսական ուղղվածություն և կատարվող հանցագործությունների պատճառահետևանքային կապի բուն մեղավորը և հանցագործություննրի խթանման նպաստողը պետությունն է, այլ ոչ թե ինքը` քաղաքացին կամ հասարակությունը»:
Դատապարտյալը հավաստիացնում է, որ ժամանակավոր անազատության մեջ հայտնված որոշ կալանավորներ արդեն ուղղվել են և իրենց դրական վարքագծով, ստացած խրախուսումներով բազմիցս ապացուցել, որ այլևս անհրաժեշտ չէ պատիժը կրելը: