Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը խոչընդոտելու մեջ. տեղեկացնում է թուրքական Nethaber գործակալությունը:
«Երբ ամեն անգամ թուրքական կառավարության ներկայացուցիչներին հարցնում ենք, թե ինչու հայ-թուրքական արձանագրությունները չեն ներկայացվում խորհրդարանի քննարկմանը, նրանք պատասխանում են, թե դեմ է ընդդիմությունը, որը խոչընդոտում է այդ փաստաթղթերի քննարկմանը»,- ասել է Քլինթոնը:
Քըլըչդարօղլուն, զարմանք ցուցադրելով, նշել է, որ Թուրքիայի իշխանությունները սխալ տեղեկություններ են տվել պետքարտուղարին այդ հարցում:
«Մենք կոնկրետ ոչինչ չգիտենք այդ փաստաթղթերի բովանդակության մասին, թե Ղարաբաղյան հակամարտության հարցում որքան անկեղծ են իշխանությունները: Մենք այդ արձանագրությունների մասին միայն ԶԼՄ-ներից ենք իմանում: Մեզ համար պարզ չէ, թե ինչո՞ւ է կառավարող կուսակցությունը մեզ մեղադրում: Չէ՞ որ խորհրդարանում նրանք ձայների մեծամանություն ունեն, եւ եթե ցանկանում են` թող արձանագրությունները քննարկման դնեն եւ ընդունեն»,- ասել է թուրք ընդդիմադիրը: