|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել երկրում: Նա հայտնել էր, որ ապագայի հետ կապված քաղաքական ծրագրեր չունի, ինչը հանգեցնում էր այն մտքին, որ նախագահական ընտրություններից հետո նա հեռանալու է քաղաքականությունից:
Ըստ Haberler-ի՝ նախագահական ընտրությունների շրջանակներում Գյուլի և վարչապետ Էրդողանի ծրագրերը միմյանց չեն համապատասխանում, և լուրեր են տարածվել, թե Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է դուրս գալ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից: Պնդում են նաև, որ Էրդողանի կուսակցությունից դուրս գալը չի նշանակում քաղաքականությունից հեռանալ. Էրդողանի կուսակցությունում ունեցած ներդրման և փորձառության հիման վրա Գյուլը նոր կուսակցություն կարող է հիմնել: