կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-26 15:15
Սպորտ

Առայժմ ոչ ոք ոչ մի գրոշ չի փոխանցել. Կարապետ Միքայելյան

Առայժմ ոչ ոք ոչ մի գրոշ չի փոխանցել. Կարապետ Միքայելյան

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանը Sports.ru-ի հետ զրույցում խոսել է իր ծանր առողջական վիճակի մասին և ասել, որ դեռևս գումարներ չեն փոխանցվել իր հաշվին:  

 

«Ամեն ինչ սկսվեց մայիսի վերջին: Այն ժամանակ դեռևս ֆուտբոլ էի խաղում վետերանների տարբեր թիմերում: Պետք էր ընտանիքին կերակրել, իսկ ես պրոֆեսիոնալ կարիերայիս ընթացքում ոչինչ չեմ վաստակել: Այսպես` խաղերից մեկից հետո վերադարձա տուն, պառկեցի քնելու և զգացի, որ  շնչահեղձ եմ  լինում: Մտածեցինք, թե  բրոնխիտ է, 5 օր բուժվելուց հետո տուն վերադարձա: Սրտաբանական կլինիկայում տվեցին իմ ախտորոշումը`  դիալատացիոն կարդիոմիոպատիա: Սիրտս սովորականից 3  անգամ դանդաղ է աշխատում: Սա վերջին ստադիան է»,- ասել է Միքայելյանը:

 

Ֆուտբոլիստին շտապ վիրահատություն է անհրաժեշտ, սակայն գումար չկա: 

 

«Երեկ Ռոման Բերեզովսկուն խնդրեցի, որ լրագրողների միջոցով ևս մեկ անգամ հիշեցնեն իմ մասին: Շատ եմ տագնապում, բայց նաև շատ եմ ցավում այս իրավիճակի համար: Ես այդքան թիմերում եմ խաղացել և գրեթե բոլոր թիմերում լավագույն ռմբարկու եմ եղել, իսկ այժմ նման վերաբերմունքի եմ արժանանում: Հայաստանի հավաքականի հետ կապված` ընդհանրապես տարօրինակ իրավիճակ է: Ես լսել եմ, որ նրանք այնտեղ երդվում էին, որ կփոխանցեն գումարը: Բայց ընկերոջս միջոցով իմացա, որ հաշիվս դատարկ է: Տարադրամային հաշվիս վրա միայն անանուն 200 եվրո է: Եթե այդ 200 եվրոն Հայաստանի հավաքականն է ուղարկել, ապա, ինչ արած, շնորհակալություն դրա համար:

 

Միջին վիրահատությունն առանց   տրանսպլանտացիայի 15-20 հազար եվրո արժե: Իսկ փոխպատվաստումը ևս 10 հազար եվրո է: Հիմա ես 4 հազար էլ չունեմ: Շատ եմ ցավում, քանի որ ես Ռոմային խնդրեցի սայթերում գրել, և գուցե ինչ-որ մեկը կհիշի: Հասկանում եք, եթե ես ինչ-որ գումար ունենայի, ես երբեք  օգնություն չէի խնդրի: Իսկ հիմա այսպիսի իրավիճակ է…»,-  եզրափակել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը:

 

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս կայացած մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շեշտեց, որ դատարաններին հարստացնելու փոխարեն գումար կփոխանցի Միքայելյանի հաշվին: 

 

 

Рублёвый счёт

Реквизиты для переводов в рублях

Дополнительный офис 9038/1486

Московского банка

ОАО «Сбербанк России»

Корреспондентский счёт:

№ 30101810400000000225

В ОПЕРУ МГТУ Банка России

Банк получатель:

ОАО «Сбербанк России»

БИК: 044525225

ИНН: 7707083893

КПП: 775003035

Ф.И.О. Болеева Светлана Михайловна

Лицевой счёт № 4081 7810 8380 6330 0047

Контактный телефон 8 (903) 112-54-65 (Светлана)

Валютный счёт

Банк-корреспондент Сбербанка России

Reseiver`s correspondent

SWIFT: MIDLGB22

Банк бенефициара

Account With Institution

SABRRUMM

SBERBANK

Tsaritsinskoye branch 7978

Moskow, Russia

Клиент – бенефициар

Beneficiary customer

Boleeva Ekaterina Stanislavovna

Tambovskaya str., 8-1-34

Moskow, Russia

Номер счёта бенефициара

Beneficiary account:

4081 7810 2380 6003 7434

 

Լուսանկարը՝ Սերգեյ Գիլևի