Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հետո ի՞նչ, որ այդպես ասել է, մեզ համար ոչ մի կարևորություն չունի այդպիսի հիմար արտահայտություններ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հայտնի փաստաբան Կարապետ Քամարյանը՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե ապրիլի 24-ին հայերն իրենք կնվագեն, իրենք էլ պարեն:
«Մենք ունենք մեր ուղին, մենք գիտենք՝ մեր նպատակներն ինչ են, մենք պետք է աշխատենք մեր նպատակներն իրականացնել և ուշադրություն չդարձնենք, թե Էրդողանն ինչ պիտի ասի: Վերջին տարիներին շատ երկրներ ընդունել են Հայոց ցեղասպանությունը, վերջերս ընդունվել են մի շարք կարևորագույն բանաձևեր: Տարբեր երկրներ նայում են, տեսնեն՝ իրենց շահերը կհամընկնի՞ մերի հետ, և եթե համընկնի` նրանք այլ մոտեցում կունենան Ցեղասպանության հարցում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ այս անգամ էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» եզրույթն, փաստաբանը հիշեցրեց, որ Օբաման նախքան նախագահ դառնալը հստակ ասել էր, որ երբ ընտրվի, անպայման ճանաչելու է Ցեղասպանությունը:
«Եվ ուրեմն` իր քաղաքականությունը պիտի տաներ այդ ձևով: Դժբախտաբար, Օբաման նախկին նախագահների նման, բացի Ռեյգանից, ով ընդունեց Ցեղասպանությունը, այս օրերին իր համբավը բավականին կորցրեց, և թուրքական ազդեցությունն ու ամերիկյան շահերն ավելի գերակշռեցին, քան Հայկական հարցը»,- եզրափակեց Կարապետ Քամարյանը: