|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կոտդիվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն ONA FM-ին խոստովանել է, որ իր` «Բարսելոնայից» հեռանալու միակ պատճառնը եղել է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
«Ես պլանավորում էի կարիերաս ավարտել «Բարսայում», սակայն Գվարդիոլան հենց առաջին իսկ օրվանից չսիրեց ինձ: Երբ ես նրան հարց էի ուղղում, նա խուսափում էր պատասխանել և շատ անգամ պարզապես չէր խոսում: Մենք չէինք խոսում մոտավորապես մեկ տարի, և այդ ժամանակ ես որոշում կայացրի հեռանալ»,- ասել է Տուրեն:
Տուրեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է շուրջ 100 հանդիպում, սակայն Գվարդիոլայի հայտնվելուց հետո նա սկսեց դուրս մնալ հիմնական կազմից և 2010 թվականի ամռանը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: