Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը վստահ է իրենց ուժերի վրա, քանի որ, ըստ նրա, ժողովրդի մեծամասնությունն իրենց կողքին է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ՀԱԿ-ի հետագա քայլերը պայմանավորված չեն կոալիցիոն գործընկերության հաստատման կամ քայքայման հետ: Սակայն ՀԱԿ անդամը չի բացառում, որ կոալիցիան կարող է քայքայվել:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ բնական է համարում ՀԱԿ-ի մարտավարության փոփոխությունը. «ՀԱԿ-ը մե'կ արտահերթ ընտրություններ է պահանջում, մե'կ նախագահի հրաժարական, այնուհետեւ անհասկանալի ձեւով երկխոսությունը դադարեցնում է: Դա նրանց ռազմավարական խնդիրն է. նրանք են որոշում` ինչ պահանջներ դնել, սակայն մեզ համար անհասկանալի են այդ պահանջները»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, որ իշխանությունը երկխոսությունը չի դադարեցրել եւ երբեւիցե չի մտածել, որ դա շահեկան է: Ամբողջ աշխարհում քաղաքական ուժերը երկխոսության միջոցով են քննարկում իրենց խնդիրները եւ գտնում դրանց լուծումները:
ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանի հավաստմամբ` ՀՀԿ-ն մինչ օրս չի հասկացել, թե ինչու են իրենք պահանջում արտահերթ ընտրություններ: «Երկրի իշխանություններն այսօր օրինական եւ ժողովրդի կողմից չեն ընտրվել, հետեւաբար` շատ խոցելի են: Մենք առաջնորդվում ենք երկրի շահերով. միայն օրինական իշխանություններն են կարող ներկայացնել ժողովրդին եւ պաշտպանել նրա շահերը»,- վստահեցրեց ՀԱԿ անդամը:
Նա նաեւ ավելացրեց. «Մենք շատ ձայներ կհավաքենք. անհրաժեշտության դեպքում մենք կարողանում ենք քանակ ապահովել»: