Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորներն այսօր մերժել են ԵՄ-ից դուրս գալու մասին համազգային հանրաքվե անցկացնելու գաղափարը: Հանրաքվե անցկացնելու օգտին քվեարկել է 111 պատգամավոր, դեմ են եղել 483-ը:
Սակայն հանրաքվեի կողմնակիցների թիվը սպասվածից երկու անգամ շատ է եղել, իսկ դա, ըստ քաղաքագետների, տագնապալի ազդանշան է վարչապետ Դեւիդ Քեմերոնի համար: ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի օգտին նաեւ 100 հազար ստորագրություն է հավաքվել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Հանրաքվեն նախատեսում է պատասխանի երեք տարբերակ` շարունակել մնալ ԵՄ-ում, դուրս գալ բլոկից, փոխել բրիտանական անդամակցության ձեւաչափը` նվազագույնի հասցնելով քաղաքական կախվածությունը Բրյուսելից եւ պահպանելով տնտեսական համագործակցությունը միասնական Եվրոպայի հետ:
Մինչ քվեարկությունը Քեմերոնը փորձել է հանրաքվեի կողմնակից խորհրդարանականներին համոզել հրաժարվել այդ գաղափարից: «Մեր ազգային շահերը պահանջում են, որ գտնվենք ԵՄ-ում եւ օգնենք ձեւավորել այն կանոնները, որոնցով ղեկավարվում է միասնական շուկան` մեր խոշորագույն շուկան, որը սպառում է մեր արտահանվող արտադրանքի ավելի քան 50 տոկոսը, եւ որը մեզ մոտ կատարվող ներդրումների մեծ մասն է ապահովում: Դա աբստրակտ տեսական փաստարկ չէ, քանի որ վերաբերում է միլիոնավոր աշխատատեղերի, միլիոնավոր ընտանիքների եւ միլինովոր ձեռնարկությունների»,- հայտարարել է վարչապետը: