| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ԱԻՆ-ը, ի պատասխան «Զաման» օրաթերթի հրապարակմանը, հաղորդագրություն է տարածել: Թուրքական լրատվամիջոցի հավաստմամբ` Վանի երկրաշարժից տուժել է նաեւ ՀԱԷԿ-ը: ԱԻՆ-ում դա բացառում են:
«Հոկտեմբերի 23-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ։ Հայկական ատոմային էլեկտրակայանի հեռավորությունն էպիկենտրոնային գոտուց մոտ 160 կմ է։
ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ։ ՀԱԷԿ-ում երկրաշարժի ուժգնությունը եղել է 4 բալ, և ատոմակայանին որևէ վնաս չի եղել ու չէր կարող լինել, քանի որ այն հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար։ Ավելին` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ՀՀ տարածքում որևէ բնակավայրի, որևէ շենքի կամ շինության վնաս չի հասցրել։
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը տեղեկացրեց, որ երկրաշարժն իրենց մոտ զգացվել է ընդամենը 2-3 բալ ուժգնությամբ, որի մասին նույնիսկ ավելորդ է խոսել, իսկ Հայկական ատոմակայանը սեպտեմբերի 11-ից կանգնած է` պլանային վերանորոգման աշխատանքների պատճառով»,- գրված է հաղորդագրության մեջ: