Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատության հրապարակում երկրորդ անգամ անցկացվող ֆորումի այս անգամվա մասնակիցները ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն էին եւ Ազատ Դեմոկրատների ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Ֆորումի հենց սկզբում նախկին ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը նախօրոք նշեց, որ բանավիճելու ցանկություն ամենեւին էլ չունի եւ եկել է քննարկման:
Եվ եթե ֆորումը Արզումանյանի համար «իշխանություններին վերահսկելու մեխանիզմ է», ապա Փաշինյանի համար կարեւոր էր այն տեսանկյունից, որ այն տեղի էր ունենում հենց Ազատության հրապարակում:
«ՀԱԿ-ի քաղաքացիական ֆորում ձեւակերպումը նույն է, ինչ ասես Վրաստանի գլոբուս»,-նշեց Արզումանյանը եւ հավելեց, որ քաքացիական ֆորումի նպատակը պետք է լինի իրարամերժ տեսակետներ ունեցող մարդկանց քննարկման հրավիրելը, իսկ ֆորումի սկիզբն, ըստ նրա, ճիշտ է դրված: Չնայած Արզումանյանը նշեց, թե ֆորումի սկիզբը ճիշտ է դրված, բայց քիչ անց ներկաներին խորհուրդ տվեց այն միտինգի չվերածել:
Անդրադառնալով Արզումանյանի այն դիտարկմանը, թե ֆորումը իշխանությանը վերահսկելու մեխանիզմ է, Փաշինյանը նշեց, որ դրա մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ իշխանությունն օրինական դառնա: «Պետք է խոսենք ոչ թե իշխանությունը վերահսկելու, այլ հեռացենելու մասին»,-նշեց Փաշինայանը եւ վստահեցրեց, որ այսօր հարցերը կարող են լուծվել միայն Ազատության հրապարակում: