Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ում ոչ մեկը չգիտի, թե կոնկրետ ինչ է տեղի ունենալու հունվարի 20-ին: Հարցին՝ ի՞նչ է անում ԲՀԿ-ն այդ ուղղությամբ, հնչում է հերթապահ պատասխան՝ զբաղված ենք միջոցառման կազմակերպմամբ: Նպատակը ո՞րն է «Չգիտենք, կլինի՝ կտեսնեք»: Ովքե՞ր են գալու իշխանություններին հրավիրե՞լ եք: «Հայտարարություն կլինի՝ կիմանաք»:
Ո՞վ է գրում Գագիկ Ծառուկյանի ելույթը: «Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը»: Դե լավ, էլի, ես երկրում միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն էին իրենց ելույթները գրում, Սերժ Սարգսյանինը գրում են ռեֆերենտները, ինքը «կարեկտիրովկաներ» է անում, հիմա, փաստորեն, Գագիկ Նիկոլայիչն էլ է սկսել ելույթներ գրե՞լ: «Փաստորեն: Չնայած ինքը հիմնականում խոսում է բանավոր, հնարավոր է բանավոր խոսի»,- ճշգրտեց ԲՀԿ պատասխանատուներից մեկը: Բա ասում են՝ Վահե Հովհաննիսյանն ու Վիկտոր Սողոմոնյանն են գրում ելույթների քաղաքական մասը, տնտեսականն էլ՝ Միքայել Մելքումյանն ու Անդրանիկ Թևանյանը: «Շատ բան իմանաս, շուտ կծերանաս»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։