Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցներին: Ողջունելով նրանց` նախագահը նշել է, որ 2011թ. ԱՊՀ-ի համար հոբելյանական է. բոլոր պետությունները տոնում են իրենց անկախության 20-ամյակը, ինչպես նաև միասին նշում՝ Համագործակցության ձևավորման 20-րդ տարեդարձը:
Հանրապետության ղեկավարի համոզմամբ` ԱՊՀ-ն անցած երկու տասնամյակի ընթացքում կայացել է իբրև ինքնատիպ տարածաշրջանային միջպետական կազմակերպություն` իր փոխգործակցության մեխանիզմներով, կանոնակարգող մարմիններով:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի գործունեությունը, որը, նախագահի խոսքով, դարձել է գործուն և պետություններին մտահոգող շատ որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված մեխանիզմ:
«Մենք կողմնակից ենք, որ համագործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում հետագայում էլ զարգանա: Օրակարգը, որը դուք քննարկել եք երևանյան խորհրդի այսօրվա նիստում և այն հարցերը, որոնք քննարկման արդյունքում լուծումներ են ստացել, մեզ համար ևս կարևոր են»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Հանդիպման մասնակիցները նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի ուղղությամբ խորհրդի նիստում ընդունված որոշումները: Համագործակցության մասնակից պետությունների ՆԳ նախարարները կարևորել և արդյունավետ են համարել խորհրդի շրջանակներում իրականացվող աշխատանքը` այդ տեսանկյունից բարձր գնահատելով նաև Հայաստանի ոստիկանության ակտիվ գործունեությունը: