|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Փետրվարի 11-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 49 տան մուտքի ծածկը պոկվել է և փակել մուտքի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կուտակված ձյան ծանրությունից պոկվել է Արտյոմ Թովմասյանին պատկանող տան մուտքի ծածկն իր երկաթյա կառուցատարրերով՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ):
Փրկարարներն ապամոնտաժել են ծածկը:
***
Փետրվարի 11-ին, ժամը 12:57-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցի թիվ 25 տան տանիքը մասամբ փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ կուտակված ձյան պատճառով մասամբ փլուզվել է Է. Ա.-ին պատկանող տան տանիքը (100 քմ):
***
Փետրվարի 11-ին, ժամը 11:02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 3/2 շենքի տանիքը մասամբ փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ կուտակված ձյան պատճառով մասամբ փլուզվել է 5 հարկանի շենքի տանիքը (130 քմ):