Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Արի տուն» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ եւ մեծ ոգեւորվածություն` Հայաստանի քաղաքացիների շրջանում:
«Տարիների արդյունքներն ու փորձը ցույց տվեցին, որ այն կարելի է համարել ամենահաջողված ծրագրերից մեկը»,- ՀՀ տարածքային կառավարման եւ Սփյուռքի նախարարությունների համատեղ ատյանի նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Նա նշեց, որ «Արի տուն» ծրագիրը, բովանդակությունից զատ, հետաքրքիր է նաեւ իր ձեւաչափով: Այն իրականացվում է 2009-ից եւ ունի ճանաչողական բնույթ:
Ըստ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` «Արի տուն» պետական ծրագիրը դարձավ ժողովրդական ծրագիր:
«Այսօր ես վստահաբար կարող եմ ասել, որ այս ծրագիրը կայացած է: Այն մեծ նշանակություն ունի, քանի որ այդ բոլոր երիտասարդները Հայաստանի այցեքարտերն են: Այն ունի եւս մեկ առավելություն. երիտասարդների շփումը կարեւոր բաղադրիչ է մայրենի լեզվով հաղորդակցվելու համար, քանի որ ծրագրի մասնակիցների մեծ մասը չի տիրապետում հայերենին կամ խոսում են կցկտուր»,- ասաց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Ի դեպ, ծրագրի իրականացման ընթացքում երիտասարդները նաեւ ընտանիքներ են կազմում. արդեն գրանցվել է ամուսնության չորս դեպք: