|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
«Չորրորդ իշխանություն» -ը գրում է. «Մինչ Հայաստանի երիտասարդությունը երկրում ստեղծված անելանելի վիճակից ելնելով բռնել է արտագաղթի ճանապարհը, մեր տեղեկություններով, երեկ Խոր Վիրապ են այցելել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հեղինակած «Արի տուն» ծրագրի հրավերով Հայաստանում գտնվող մեր երիտասարդ սփյուռքահայ հայրենակիցները:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք նշել են, որ թեև իրենց երազանքը միշտ եղել է հայրենիքը տեսնելը, սակայն իրենց զգացածը էականորեն տարբերվում է սեփական պատկերացումներից: Երիտասարդները խոսել են այն մասին, որ իրենք Հայաստանում գոյատևում են սեփական միջոցներով: Նրանցից ոմանք խոսել են այն մասին, որ ապրում են հայ ընտանիքներում, սակայն իրենց ապրուստը հոգում են իրենց հարազատները: Երիտասարդները նշել են նաև, որ չէին ցանկանա մշտական բնակություն հաստատել Հայաստանում, մինչդեռ մինչ այցը երազել են Հայաստանում բնակվելու մասին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։