|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն նամակ է ուղարկել Եվրոպական հեռարձակման միությանը` 2012 թվականի մայիսին Բաքվում «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի անցկացման առնչությամբ. տեղեկացնում է ադրբեջանական ANS PRESS լրատվական գործակալությունը:
«Ադրբեջանը գիտակցում է, որ «Եվրատեսիլ 2012» մրցույթի կազմակերպումը մեծ պատասխանատվություն է և պատրաստ է դրա համար անել ամեն անհրաժեշտ բան»,- ասված է վարչապետ Ռասիզադեի պաշտոնական նամակում:
Տեղեկատվության համաձայն` վարչապետն իր երկրի իշխանությունների անունից երաշխավորել է «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի հյուրերի անվտանգությունը եւ տեղեկացրել, որ նրանց համար պարզեցվելու է անցագրային ռեժիմը: