կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-06 02:36
Առանց Կատեգորիա

Սարկոզին հույսը չի կորցնում

Սարկոզին հույսը չի կորցնում

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «Մեդիամաքս» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հաշտեցման գործընթացը ներկայումս փակուղում է:

 

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման մասին արձանագրությունների ստորագրումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մեծ հույսեր արթնացրեց: Սակայան հաշտեցման այդ գործընթացն այսօր փակուղում է: Ես խորապես ցավում եմ դրա համար»,- ասել է նա`՝ միեւնույն ժամանակ հույս հայտնելով, որ գործընթացը շուտով կվերսկսվի։

 

Ֆրանսիայի նախագահը նաեւ հայտնել է, որ Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս խոհեմություն եւ հեռատեսություն է ցուցաբերել: «Նախագահ Սարգսյանը մեր հանդիպումներից մեկի հաջորդ օրը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստակամ է վավերացնելու այդ արձանագրությունները, երբ Թուրքիան դրան պատրաստ կլինի: Հուսով եմ, որ գործընթացը շուտով կվերսկսվի»,- ասել է Սարկոզին։