|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ Յուտա նահանգի համալսարանի գիտնական Նիլ Պատվարին եւ նրա գործընկերները նկատել են, որ մարդու շնչառությունն ազդում է անլար կապի ազդանշանի վրա, այսինքն՝ հնարավոր է ռադիոազդանշանի ուժգնության միջոցով իմանալ՝ սենյակում որեւէ մեկը կա՞, թե՞ ոչ: Բացի այդ` wi-fi մոդեմները կարող են «հետեւել» մարդկանց շարժումներին ու տեղափոխությանը. տեղեկացնում է Newscientist.com-ը:
Ըստ կայքի` այս հայտնագործությունը կարելի է կիրառել նաեւ հիվանդանոցներում. հնարավոր կլինի ռադիոալիքների միջոցով չափել հիվանդների շնչառության հաճախությունը եւ նրանց ազատել մի շարք անհարմարություններից` խողովակներից եւ այլ սարքերից: