Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում, հատկապես` մարզերում, աղանդները շատացան, քանի որ Հայաստանում եղավ մի շրջան, երբ Հայ Առաքելական եկեղեցում հոգևորականի պակաս կար. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
«Աղանդների շատացմանը նպաստել է նաև երկրաշարժը, երբ օգնության նպատակով Հայաստան էին ժամանում բարեգործներ, ովքեր առաջարկում էին մարդկանց օգնություն ստանալու համար գրանցվել որևէ կազմակերպության մեջ, իսկ մարդիկ էլ, կարիքից դրդված, գրանցվում էին ու դառնում կրոնական կազմակերպությունների հետևորդներ»,- ասաց նա:
Վարդապետը հավելեց, որ աղանդները հիմնականում արևմտյան երկրների ծնունդ են, այդուհանդերձ, եվրոպական երկրներում դրանց զսպելու զորեղ միջոցները կան, քանի որ եվրոպացին հստակ գիտի` ինչ է նշանակում եվրոպացի, ինչ վտանգ է ներկայացնում աղանդը, իսկ մենք չենք գիտակցում, որ հայ քրիստոնյա ենք:
«Եվրոպայից ինչ աղբ ասես վերցնում ենք և մեզ վերագրում` կարծելով, թե դառնում ենք եվրոպացի: Իսկ իրականում եվրոպացի նշանակում է մակարդակ` իր հոգևոր ու մշակութային արժեքներով»,- նշեց նա:
Իսկ ըստ Տեր Եսայի քահանա Արթենյանի` այսօր լինում են դեպքեր, երբ մարդիկ դուրս են գալիս աղանդավորական կազմակերպություններից և սկսում են այցելել առաքելական եկեղեցի, նաև մասնակցում են պատարագներին: «Հիմնական պատճառն այն է, որ նրանք ճնշված են լինում աղանդավորական կազմակերպությունների կողմից` թե' հոգեպես և թե' ֆիզիկապես»,- բացատրեց նա: