կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-01 11:56
Առանց Կատեգորիա

Փոքրիկ տղան քիչ է մնում սովից ուտի ինքն իրեն

Փոքրիկ տղան քիչ է մնում սովից ուտի ինքն իրեն

10-ամյա Բեն Գրինը կարող է ուտել բառացիորեն ամեն ինչ, նույնիսկ` ատամի մածուկ. գրում է doctors.am-ը:

 

Բանն այն է, որ երեխան հազվագյուտ խանգարում ունի, որը հետեւանքով անընդհատ սոված է: Ծնողները ստիպված են խիստ սահմանափակել նրա սնունդը:

 

Նրանց խոսքերով` սովի զգացումը մթագնում է տղայի գիտակցությունը: Եթե նրան մերժեն, երեխայի մոտ կսկսվի հիստերիկա, որը կարող է տևել մի քանի ժամ: Երեխայի մոտ ախտորոշվել է Պրադեր-Վիլլիի համախտանիշ: Այն առաջանում է 15-րդ քրոմոսոմի խանգարման հետևանքով: Այս համախտանիշը հանդիպում է 22000 մարդկանցից մեկի մոտ:

 

Բենի ուղեղը չի հասկանում` ստամոքսը լի՞քն է, թե՞ ոչ: Նրա մոտ բարձր է շատ ուտելուց մահանալու հավանականությունը: Խանգարման առաջին նշանները հայտնաբերվել են, երբ նա դեռ նոր էր ծնվել: Նա շատ թույլ էր ու դժվար էր ուտում: Հետագայում, մեծանալով, նրա մոտ աննորմալ ախորժակ է բացվել:

 

Այժմ երեխան ավելորդ քաշ ունի: Բացի այդ` ծուռ ողնաշարի պատճառով նա ստիպված է անվասայլակով տեղաշարժվել: Բժիշկների խոսքերով` նման հիվանդների մոտ կարող է գրանցվել քնկոտություն, ոսկորների ցածր խտություն, անպտղություն, մտավոր հետամնացություն: Այս պահին գիտությանը հայտնի չեն այս խանգարման բուժման մեթոդներ: