Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդհանրական ժողովուրդը իշխանություն-ՀԱԿ երկխոսությունից որևէ ակնկալիք չի ունեցել և չէր էլ կարող ունենալ այն պարզ պատճառով, որ մեկուսացված է եղել այդ որոշման կայացումից և ընդհանրապես գործընթացից, չնայած այն տեղի է ունեցել իր անվան և շահերի անխնա շահարկման ու շահագործման հաշվին: Նման երկխոսությունը ոչ թե ներհասարակական լարվածությունը թոթափելու, այլ ընդամենը քաղաքական երկու ուժերի միջև հարաբերությունների պարզաբանման ձախողված փորձ էր: Այդ ձախողման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են բացառապես դրանում ներգրավված ուժերը:
Եվ եթե հիմա, սրբագրելու համար այդ ձախողման հետևանքները, մարտավարություն է փոխվում, ապա դա միայն տվյալ քաղաքական ուժի և նրան հետևող բազմության խնդիրն է, որը երբեք չի կարելի նույնականացնել ողջ ժողովրդի ցանկության կամ առավել ևս՝ ակնկալիքների հետ: Այս կամ այն որոշումը ողջ ժողովրդի անունից կայացնելու իրավասություն որևէ մեկը ոչ քաղաքական որևէ ուժի, ոչ էլ դրան հավատացող մի քանի հազար մարդու չի կարող վերապահել: Առավել ևս, երբ նույն ժողովրդին անընդհատ համոզում ես, թե շախմատ խաղալը առճակատման գնալուց ավելի լավ է, իսկ հետո սեփական ձախողումն արդարացնելու ճար գտնելու համար նրան վերքաշում ես քո իսկ կողմից մերժված «հիմա, հիմա»-ների նոր հորձանուտը: