Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Առաջիկայում ընտրություններ են: Սովորաբար քաղաքական ուժերը սկսում են պատրաստվել դրանց բավականին շուտ` չբավարավելով պաշտոնական մեկամսյա քարոզարշավով: Yerkir.am-ի այն հարցին, թե արդյո՞ք մեզ մոտ արդեն սկսվել է ոչ պաշտոնական քարոզարշավը, եւ ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվում, փորձագետ Կարեն Քոչարյանը նշեց, թե բոլոր ուժերն էլ ակտիվացել են եւ կիրառում են թե' սեւ, թե' սպիտակ քաղաքական տեխնոլոգիաներ: Նա նշեց, որ սկսել են գործել նաեւ մանր-մունր ուժերը, հատկապես` «մարդ-կուսակցությունները», որոնք նույնպես փորձելու են մի պատառ փախցնել այս գործընթացների արդյունքում:
«Այդ մանր ուժերը փորձելու են ինչ-որ բան ճմկտել, ընդ որում` ոչ թե տոկոսների տեսքով, այլ հետագայում ինչ-որ բան ստանալու ակնկալիքով: ...Մեյդան են ընկնելու եւ իրենց առաջարկեն տարբեր ուժերի: Ընդ որում` դրանք անընդհատ շանտաժ են անում մեծերին, թե եթե դու մեզ չվերցնես, մենք կվերցնենք»,- ասաց փորձագետը:
Սակայն նա ընդգծեց նաեւ, որ այդ ուժերն իրականում մեծ ազդեցություն չեն էլ ունենալու ընտրությունների ժամանակ: Իսկ նախընտրական անկնկալիքների մասին խոսելիս, ասաց, թե հավանական է, որ վերամիավորումներ լինեն. ավելի փոքր ուժերը կմիանան դաշտի հիմնական խաղացողներին, սակայն նոր ուժերի ի հայտ գալը գրեթե բացառվում է: Փորձագետի խոսքերով` «կինդեր սյուրպրիզ» չի լինի: