կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-30 11:34
Հասարակություն

Լրագրողներին դուրս հրավիրեցին

Լրագրողներին դուրս հրավիրեցին

Քիչ առաջ ԱԺ-ում սկսվեց բանակում մահացած ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության եւ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների նախագահների, ինչպես նաեւ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի եւ Մարդու իրավունքների ներկա ու նախկին պաշտպանների` Կարեն Անդրեասյանի ու Լարիսա Ալավերդյանի հետ:

 

Հանդիպմանը հրավիրված էին նաեւ լրագրողներ, սակայն Սամվել Նիկոյանը չցանկացավ շարունակել հանդիպումը լրագրողների ներկայությամբ: Եվ, չնայած զոհվածների ծնողները դեմ չէին, լրագրողները դուրս հրավիրվեցին:

 

Ի դեպ, նույն հորդորով լրագրողներին դիմեց նաեւ Կարեն Անդրեասյանը` խոստանալով, որ հանդիպումից անմիջապես հետո ճեպազրույց կանցկացնի: Լարիսա Ալավերդյանն էլ հավելեց, որ դրա մեջ վատ բան չկա:

 

«Ձեզ դիմում են մարդու իրավունքների երկու պաշտպանները, կարող ենք նաեւ խնդրել, որ Բիշքեկից զանգի նաեւ երրորդ պաշտպանը»,- ասաց Կարեն Անդրեասյանը: