Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց 2011-ի սեպտեմբերին Մյասնիկյանի պողոտայում վնասազերծված բանդայի գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա նիստում Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդեց գործով նշանակել կրկնակի դատամատնադրոշմային և դատաքիմիական փորձաքննություն: Ըստ նրա` նախորդ փորձաքննության եզրակացությունը տրվել է փորձագիտական խախտմամբ, հիմնավորված չէ և կասկած է հարուցում: Պաշտպանն առաջարկեց փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը`
ա) Դատամատնադրոշմային փորձաքննությունը գիտականորեն հիմնավորված ճիշտ մեթոդիկայո՞վ է կատարվել, թե՞ ոչ:
բ) Փորձաքննության ներկայացված դակտոժապավենների վրա արտատպված հետքերը թողնվե՞լ են, արդյոք, ամբաստանյալներ Սամվել Դավթյանի, Արտուշ Հակոբյան կամ Արթուր Մանուկյանի կողմից, թե՞ այլ անձի կողմից:
գ) Փորձաքննության ներկայացված դակտոժապավենների վրա արտատպված հետքերն իրենց կառուցվածքով ամբողջակա՞ն են, թե՞ ոչ, դրանք վերցվել են հա՞րթ, թե՞ անհարթություն ունեցող մակերեսից:
դ) Փորձաքննության ներկայացված դակտոժապվենների վրա, բացի մարդու քրտնաճարպային հետքերից, առկա՞ են, արդյոք, կողմնակի նյութերի հետքեր, թե՞ ոչ, եթե` այո, ապա ի՞նչ բաղադրություն ունեն:
Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները: Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանն էլ հայտարարեց, որ նախաքննության ընթացքում ` մինչ փորձաքննության անցկացումը, իրեղեն ապացույցները փաթեթավորելիս, բացելիս և հետազոտելիս խախտվել է կարգը:
Դատավորն այս պահին մտել է խորհրդակցական սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Նշենք, որ քիչ առաջ էլ շտապօգնության բրիգադ հրավիրվեց դատարան ամբաստանյալ Սամվել Դավթյանի համար: