կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-29 17:34
Հասարակություն

Երիտասարդներն` անկախության պատասխանատու

Երիտասարդներն` անկախության պատասխանատու
Երիտասարդներն` անկախության պատասխանատու «Անկախության սերունդը շատ բարդ, միեւնույն ժամանակ հետաքրքիր ժամանակներում է ապրել: Նրանց մանկությունը հակասական եւ դժվարություններով լեցուն է եղել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Սակայան պետք չէ մոռանալ, որ այսօրվա երիտասարդությունն անկախությունն արժեզրկող, վարկաբեկող հակասական եւ տարբեր կարծիքներ է լսել: Սակայն ասօրվա երիտասարդությունն հոգեբանորեն ավելի հասուն է, քան ավագ սերունդը: Մարդու կյանքում, անկախ տարիքից, կարեւոր տեղ է զբաղեցնում անկախության զգացողությունը. ով չի կարող անկախ տնօրինել իր ճակատագիրը, չի կարող լինել անկախ: Ըստ հոգեբանի այսօրվա երիտասարդության` «մեր սերնդի», վրա դրված է մի շատ կարեւոր պատասխանատվություն` տեր կանգնել երկրի անկախությանը: Լրագրողների այն հարցին, թե ինչով է տարբերվում այսօրվա սերունդն ավագ սերնդից, Կ. Նալչաջյանը պատասխանեց, որ ավագ սերունդն ապրել է մեկուսացված ու փակ ժամանակահատվածում, եւ նրանց համար նույնիսկ օտարերկրացու հետ շփումը յուրօրինակ մի բան էր, իսկ երիտասարդներն ապրում են ավելի բաց պայմաններում ու նրանց համար պայմաններն ավելի մեծ են: Այսօր գոյություն ունի երիտասարդության մի կորիզ, որը սիրում է իր հայրենիքը` հավելեց հոգեբանը: Բայց այսօր երիտասարդների համար, ցավոք «ստեղ ապագա չկա» մտածելակերպը ժամանակին զուգընթաց կարծրանում է, եւ պետք է ամեն ինչ անել այն թուլացնելու համար: Սա կարող է վտանգել մեր ազգային ինքնությունը, եւ, իրոք, այսօր ինքնության պահպանումը վտանգված է, քանզի մեծ է այն մարդկանց, երիտասարդների թիվն, ովքեր ձգտում են ապրել եւ ստեղծագործել արտասահմանում: Տաթեւիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ