Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Պետական համալսարանի բակում Գեղարվեստի ազգային կենտրոնի քոլեջ-ստուդիայի սաները կազմակերպել էին ցուցահանդես` նվիրված ծխախոտի դեմ պայքարին: Ցուցահանդեսը կազմակերպմանը աջակցել էին Հայաստանի Ամերիկյան համալսարանը և Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը:
Ըստ կենտրոնի գիտաշխատող Արուս Հարությունյանի՝ ընտրվեց հենց պետական համալսարանը, քանի որ այնտեղ է երիտասարդության կորիզը:
«Լավ կլիներ, որ երիտասարդներն էլ ներգրավվեն այս պայքարում և ունենանք Հայաստան, որը կլինի առանց ծխախոտի»,- ասաց նա:
Երիտասարդ նկարիչների խմբի ղեկավար Սամվել Բաղդասարյանը նշեց, որ ցուցահանդեսը լինելու է շարժական. այն ցուցադրվելու է նաև այլ բուհերում:
Ցուցահանդեսի մասնակից 14-ամյա Սոնայի խոսքերով՝ ինքը մասնակցում է ցուցադրությանը, որպեսզի իր աշխատանքի միջոցով մարդկանց ասի` ծխելու հետեւանքները ցավբալի կարող են լինել. «Թող մարդիկ նայեն ու փոշմանեն, որ ծխում են»:
Ցուցադրության ընթացքում անցկացվեց նաև քվեարկություն. ընտրվեցին երեք՝ ավելի շատ ձայներ հավաքած նկարները, սակայն բոլոր մասնակիցներին նվիրեցին բաժակներ` վրան ծխախոտն արգելող նշանով:
Անուշ Ամիրբեկյան