կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-27 17:26
Հասարակություն

Էվանսը չի զղջում "ցեղասպանություն" բառի համար

Էվանսը չի զղջում "ցեղասպանություն" բառի համար

Ավելի արդյունավետ կլիներ, եթե Հայաստանը եւ Թուրքիան սկսեին ոչ մեծ նախաձեռնություններից, այլ ոչ թե փորձեին բոլոր հարցերը լուծել միանգամից. հայ-թուրքական արձանագրությունների մասին խոսելով`«Օրակարգ» թերթին ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

 

«Չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջացած բարդությունները որեւէ կողմի մեղքով են: Գործընթացը կանգ է առել երկու կողմի մեղքով էլ, քանի որ սեղանին էին դրվել մի շարք հարցեր, որոնք լուծելի չէին»,- նշել է նա:

 

Էվանսը նաեւ տեղեկացրել է, որ շարունակում է աշխատանքը միջազգային ասպարեզում Հայաստանի դերի եւ Հայոց ցեղասպանության վերաբերալ գրքի վրա: Նա հավելել է, որ չի զղջում դիվանագիտական կարիերայի կորստի եւ հակառակ ամերիկյան քաղաքականության արտասանված «ցեղասպանություն» բառի համար:

 

Հիշեցնենք, որ 2006-ի սեպտեմբերին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին կատարված Հայոց ցեղասպանությունը կոչել էր իր անունով, ինչի համար էլ հետ էր կանչվել Հայաստանից, այնուհետեւ, սակայն, վերադարձել եւ դեսպանի պարտականությունները կատարել էր եւս 1,5 տարի: Հետագայում ԱՄՆ Սենատը նրան նոր պաշտոնում չէր հաստատել: