կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-26 17:25
Սպորտ

Զղջում եմ միայն մի արարքիս համար. Բալոտելլի

Զղջում եմ միայն մի արարքիս համար. Բալոտելլի

Իտալական «Միլան»-ի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին, խոսել է իր պահվածքի և այն արարքի մասին, որը երբեք չէր կրկնի կյանքում:

 

«Ես երբեք չեմ տառապել աստղային հիվանդությամբ: Ինձ չեմ համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, վատագույնը՝ նույնպես: Ես՝ ես եմ, դա ինձ բավական է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իտալիայի ազգային հավաքականին, հատկապես` Եվրոպայի առաջնության համար: Կյանքումս գործել եմ մի արարք, որի համար շատ եմ զղջում, և որը երբեք չեմ կրկնի այլևս: Ես չպետք է «Ինտեր»-ի մարզաշապիկը շպրտեի գետնին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն:

 

Հիշեցնենք, որ դեպք տեղի է ունեցել 2010/2011թթ. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում:

 

Ներկայումս Բալոտելլին պաշտպանում է «Միլան»-ի գույները: Նա «ռոսսոներիներ»-ի մեծ երկրպագու է, ինչը չէր թաքցնում անգամ «Ինտեր»-ում հանդես գալու ժամանակ: