|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ելույթ կունենա ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի գիտաժողովում, որը տեղի կունենա հունիսի 24-27-ը Վաշինգտոնի L'Enfant Plaza հյուրանոցում. տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը:
Այդ կապակցությամբ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է. «Մենք շնորհակալություն ենք հայտնում դեսպան Ջոն Էվանսին ԱՄՆ-ի համար կատարած իր գործունեության, հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման գործում իր անզուգական ներդրման եւ Ամերիկայի հայ համայնքին հուզող հարցերում իր խելամիտ եւ մշտապես պատճառաբանված մասնակցության համար: Ինչպես միշտ` ակնկալում ենք լսել նրա կարծիքը եւ համատեղ ելք փնտրել, հատկապես` մեր համայնքին հուզող հարցերում»: