|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Խրիզոսթոմոս Երկրորդը, որը պաշտոնական այցով Վրաստանում է, Վրաց պատրիարք Իլյա Երկրորդից «ցանկացած հնարավոր» օգնություն է խնդրել թուրքերի դեմ:
«Այսօր թուրքերի կողմից օկուպացված տարածքներում գտնվող ավելի քան 500 ուղղափառ եկեղեցիներ եւ վանքեր ցավալի վիճակում են: Դրանց մի մասը ոչնչացվել է, մի մասն էլ վերածվել մզկիթների, գիշերային ակումբների, նույնիսկ` ախոռների: Սրբապատկերները եւ եկեղեցական գույքը վաճառվել են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում»,- ասել է նա:
Ըստ արքեպիսկոպոսի` Կիպրոսի եկեղեցին բազմիցս պահանջել է, որ թուրքական անօրինական վարչակարգը հնարավորություն տա վերականգնելու եկեղեցիները, սակայն որեւէ պատասխան չի ստացել: Նա հավելել է, որ 1974-ին կղզու 37 տոկոսը զավթած Թուրքիան դեմ չէ ձեռք գցել նաեւ մնացած տարածքները, այդ նպատակով թուրքերը էթնիկ զտումներ են իրականացնում` արտաքսելով ուղղափառ հույներին եւ վերաբնակեցնելով Անատոլիայից եկած մահմեդականներին: