Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն երեք տարի է, ինչ գործում է ՀԴՄ կտրոններով խաղարկությունը: Եվ այս գործընթացը «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը դրական է գնահատում, քանի որ մարդկանց խթանում են օրինական գործարք կատարել եւ դրանով իսկ փորձում են կրճատել ստվերային դաշտը:
Սակայն եթե սկզբնական շրջանում այդ կտրոնների միջոցով մարդիկ կարողանում էին տարբեր չափերի գումարներ շահել, ապա այժմ մրցանակային ֆոնդում միայն 15 ավտոմեքենա է: Սա էլ նշանակում է, որ հասարակության շատ քիչ տոկոսն է շահագրգռվում մասնակցել խաղարկություններին, եւ, առհասարակ, կորել է մարդկանց հետաքրքրությունն ու վստահությունը դրանց նկատմամբ:
Որպեսզի ավելի շատ մարդ դարձյալ շահագրգռված լինի այդ կտրոնների խաղարկությամբ, «Սպառողների միությունը» դիմել է վարչապետին եւ առաջարկել մրցանկայաին ֆոնդում թողնել 1 ավտոմեքենա, իսկ մյուս 14 ավտոմեքենաների գումարը վերածել դրամական շահումների:
«Փորձը ցույց է տալիս, որ 8 թվով ոչ ոք չի շահել, 7 թվով շահում է ամեն խաղարկության ժամանակ մինչեւ երկու մարդ... Եթե մեր առաջարկը գործի, ապա առնվազն 3000 մարդ կստանա տարբեր չափի շահումներ: Մենք գիտենք, թե ինչ երկրում ենք ապրում, ինչ եկամուտներ ունեն մեր քաղաքացիները, եւ շատերը կան, որոնց համար 7 հազարը ընտանեկան բյուջեին մեծ օգնություն է»,- ասաց Ա. Պողոսյանը: