|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամ երկրներին` պահանջելով դադարեցնել օտարերկրյա միջամտությունը երկրի գործերին, ինչի հետեւանքով արդեն 6 ամիս է անդադար ցույցեր են կազմակերպվում սիրիական կառավարության դեմ. տեղեկացնում է Associated Press-ը:
«Մենք ափսոսանքով ենք նշում, որ Սիրիայում հակակառավարական զինված խմբավորումների ակտիվությունը չի թուլանում, ընդհակառակը` գնալով աճում է: Այդ խմբավորումների առկայությունը խոսում է օտարերկրյա միջամտության մասին»,- իր ելույթում հայտարարել է նախարարը:
Մուալեմը հավելել է, որ այսօր Սիրիան բարեփոխումների շեմին է, սակայն դրանց անցկացմանը խոչընդոտում են իսլամական արմատականները, որոնք աջակցություն են ստանում արտասահմանից:
Սիրիայի արտգործնախարարը նաեւ խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի եւ Եվրամիության` իրենց դեմ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությունը: Դրանց հետեւանքով, ըստ Մուալեմի, նախագահ Բաշար Ասադի խոստացած ժողովրդավարական բարեփոխումները «զիջում են տեղը այլ առաջնահերթությունների»: