Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Գորիս), դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, նշանակված է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով առաջին դատական նիստը: Սակայն հնարավոր է դատական նիստը չկայանա, քանի որ գործով անցնող միակ մեղադրյալը` Արտակ Բուդաղյանը, օրեր առաջ է վիրահատվել և գտնվում է հետվիրահատական շրջանում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ մեղադրանքի` Արտակ Բուդաղյանը, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013-ի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում նրան ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ և, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին, իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
Նշենք, որ այդ օրը նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում զոհվել էր Արտակի եղբայրը` գնդապետ Ավետիք Բուդաղյանը: