|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների` սեպտեմբերի 18-ին կայացած ընտրությունների արդյունքները։
Ընտրությունների օրը 209 համայնքների հիմնական եւ լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկված 93243 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 54697 ընտրող կամ 58,66%-ը:
Ընտրությունների արդյունքներով հանրապետությունում ընտրվել են 142 համայնքի ղեկավարներ եւ 206 համայնքներում` 1071 ավագանու անդամներ: Հանրապետության որոշ համայնքներում, տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների համաձայն, համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած է ճանաչվել Ասկերանի շրջանի Մադաթաշեն եւ Լուսաձոր, Հադրութի շրջանի Կարմրակուճ, Մարտունու շրջանի Պառավաթումբ, Քաշաթաղի շրջանի Արախիշ եւ Դրախտաձոր համայնքներում, քանի որ միակ թեկնածուն ընտրողների կեսից ավելիի ձայները չի ստացել: