|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վաղը ՀՀ անկախության 20-ամյա տարելիցի հետ միասին տոնելու ենք Երեւանի 2793-ամյակը, սակայն դրան զուգահեռ մայրաքաղաքի պատմություն դարձած 100-ամյա շենքերի սրբատաշ քարերի կույտեր են գոյացել Ծիծեռնակաբերդի խճուղու մայթեզրին` Դալմայի այգիների տարածքում, ու արդեն ծածկվել են հաստ հողաշերտով:
Դալմայի այգիների այգեգործները yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ դրանք այդտեղ են տեղափոխվել ամիսներ առաջ` մեկ գիշերվա ընթացքում, բեռնատար մեքենաներով: «Առավոտյան եկանք, տեսանք, որ մոտ 2500 քմ հողատարածք, որտեղ նախկինում բալի այգիներ էին, ծածկված էր հողի հաստ շերտով: Հետո, երբ տեսանք հսկա սեւ բազալտները, զարմացանք, որ հերիք չի ամբողջ քաղաքը քանդեցին, հիմա էլ բերել են ու քաղաքի պատմությունը թաղում են Դալմայի այգիներում»,- ասաց այգեգործ Համբարձում Խաչատրյանը: