Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փետրվարի 24-ին Աբովյանում տեղի ունեցած ավտովթարի զոհ էր դարձել ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրը` Սեյրան Մելիքյանը:
Նրան վրաերթի ենթարկած Վահե Հակոբյանն անչափահաս էր եւ այժմ գտնվում է Աբովյանի անչափահասների գաղութում: Վահեին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242 հոդվածով` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը: Նա ընդունել է մեղքը եւ խնդրել արագացված դատաքննություն կատարել, սակայն մեղադրողը, չգիտես ինչու, դեմ է եղել: Ընդ որում, այս հոդվածի վրա համաներում է տարածվում, եւ դատավճռի հրապարակման հետ ամբաստանյալը պետք է ազատ արձակվի, սակայն մեղադրող կողմը` Սպարտակ Մելիքյանի օգնությամբ, գտել է տղային բանտում պահելու ձեւը:
Երեկվա դատական նիստում Մելիքյանը 600 մլն դրամի քաղհայցի պահանջ է ներկայացրել: Նա թաղման ծախսեր է նշել 15 մլն դրամ, հոգեհաց` 20 մլն, գերեզմանի ծախս` 10 մլն, իսկ 550 միլիոնը բարոյական վնասն է: Դատարանը նման պահանջ դժվար թե բավարարի, սակայն դրա քննությունը կերկարացնի դատավարությունը: