կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-10 13:30
Աշխարհ

Լուկաշենկոն իշխանությունը որդիներին չի փոխանցելու

Լուկաշենկոն իշխանությունը որդիներին չի փոխանցելու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը չի պատրաստում իր որդիներին` նախագահի պաշտոնում իրեն փոխարինելու համար:

«Հիշեք, ես երբեք ոչ ոքից չեմ վախեցել եւ չեմ վախենում: Ես երեկ չեմ իշխանության եկել: Եթե վաղը ժողովուրդը որոշի, որ այստեղ ուրիշ մեկը պետք է լինի, ապա ի սեր Աստծո...: Սա հո «բատկովշչինա» չէ: Ես որդիներիս իմ տեղի համար չեմ նախապատրաստում»,- ասել է Լուկաշենկոն:

Ի պատասխան լրատվամիջոցների այն հրապարակմանը, թե Լուկաշենկոն վախենում է ընդդիմադիր որոշ խմբերից, որոնք կարող են հեղափոխություն կատարել, ասել է. «Թող հույս էլ չունենան. մենք երկիրը նրանք չենք տալու, որ պառակտեն, բզկտեն, ինչպես մեր մի քանի հարեւան երկրներում եղավ, իսկ հետո էլ նստեն ավերակների վրա ու պատմեն, թե ինչ դժվար է իրենց համար: Երկիրը չեն ստանա»: