Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սայաթ-Նովա, Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցների հարակից շենքերի բնակիչները շնչել են ուզում: Նրանք բողոքում են իրենց շենքերին կից տարածքների սեփականացման և կառուցապատման մասին` քաղաքապետի որոշման դեմ:
«Տարածքը ճանաչվել է գերակա շահ և կառուցապատման նպատակով տրվել ոմն սփյուռքահայ Գևորգ Մարդանյանի, ով որոշել է այդ տեղում յոթ հարկանի չորս շենք կառուցել: Սակայն, եթե նշված շենքերը կառուցվեն, երկրաշարժի դեպքում, Աստված մի արասցե, մարդիկ չեն կարողանա փախչել, ազատ տեղաշարժն է սահմանփակվում, բացի այդ` բնակիչները զրկվում են արևի լույսից՝ չհաշված, որ բազմաթիվ ծառեր են չորացվում»,- ասաց բնակիչ Ռիտա Կարապետյանը` հավելելով, որ իրենք հանդիպել են գլխավոր ճարտարապետի հետ, ով ասել է, թե, հաշվի առնելով կառուցվելիք շենքերի ռիսկայնությունը, որոշել են երկու տասնվեց հարկանի շենքերի փոխարեն չորս յոթ հարկանի շենք կառուցել:
Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության բաժնի պետ Աշոտ Հակոբյանը նշեց, որ սա բարեկարգման ծրագրի տրամբանությունն է, որը սկսվել է դրսից և հասել բակերին:
Նշենք, որ բնակիչները եւ քաղաքապետարանի ներկայացուցիչն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան, քանի որ խոսում էին «հայավարի», առանց իրար լսելու եւ հարցերին պատասխանելու: