| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել էինք, որ Արմավիրում սեպտեմբերի 12-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել. 13-ամյա դեռահասն իրենց այգում հակի թելով կախվելու միջոցով փորձել էր ինքնասպանություն գործել, բարեբախտաբար, նրան ժամանակին հայտնաբերել էր եղբայրը։ Անչափահասին անմիջապես տեղափոխել էին «Արմավիր» ԲԿ, որտեղից էլ` Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տղայի առողջական վիճակում որոշակի դրական դինամիկա կա: «Տղային անջատել ենք արհեստական շնչառական սարքից, նա արդեն ինքնուրույն է շնչում»,-ասաց Դալլաքյանը:
Հիշեցնենք, որ տղան կոմայի մեջ էր:
Դպրոցի տնօրենն էլ, որտեղ սովորում է տղան, Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ Նարեկն այդ օրը գնացել է դասի, բոլոր դասերին ներկա եղել: Այդ օրն էլ իրեն սովորականի պես է պահել: «Դասերից չի բացակայել, վարքի մեջ էլ ոչ մի տարօրինակ բան չի ունեցել: Մի քիչ անհանգիստ է, շարժունակ: Ընտանիքը սոցիալապես անապահով չէ. հայրն աշխատում է մեզ մոտ` ջրային կոմիտեում, իսկ մայրը դասարանի ծնողխորհրդի նախագահ է: Շատ հետևողական ծնողներ ունի Նարեկը, երկուսն էլ իմ աշակերտներն են եղել: Բոլորս ուղղակի ապշած ենք նրա քայլի համար»,- ասել էր դպրոցի տնօրենը: