Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 0:3 հաշվով փայլուն հաղթանակ տոնեց Անդորրայի ընտրանու նկատմամբ:
35՛ հաշիվը բացեց Մարկոս Պիզզելին: Հանդիպման 75՛ մեկ անհաջող փորձից րոպեներ անց Սարկիսովի փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը գրավեց մրցակցի դարպասը: Ավելացված ժամանակում Հենրիխ Մխիթարյանը չվրիպեց 11 մետրանոց նշանակակետից և դրեց այս հանդիպման վերջակետը:
Խաղային առավելությունը ողջ հանդիպման ընթացքում միանշանակ Հայաստանի հավաքականինն էր, մրցակիցը խաղում էր պաշտպանությունից: Մեր ընտրանին թիմային և հետաքրքիր պայքարում վաստակեց 11 միավոր, ինչն էլ լավ ստուգատես էր սլովակների դեմ սեպտեմբերի 6-ին կայանալիք հանդիպումից առաջ:
Անկասկած, Ժիրինայում` հյուրի կարգավիճակում, տղաներին ավելի լուրջ և անզիջում պայքար է սպասվում, և այդ անջրպետը հաղթահարելու համար պետք է աչալուրջ լինել:
Գոլերը. Մարկոս Պիզզելի 35՛
Գևորգ Ղազարյան 75՛
Հենրիխ Մխիթարյան 90՛ 11մ
Զգուշացումները. Մարկ Պույոլ 27՛- Արթուր Սարկիսով 43՛
Հեռացումը. Սոլո Լիմա 90՛
Իսկ զուգահեռ ընթացող Ռուսաստան-Մակեդոնիա դիմակայությունում հանդիպման 41՛ Ռուսաստանի ընտրանուն ոչ ոքիից փրկեց Իգոր Շեմշովը: