Փոխարժեքներ
24 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.9 |
EUR | ⚊ | € 412.81 |
RUB | ⚊ | ₽ 4.4772 |
GBP | ⚊ | £ 497.97 |
GEL | ⚊ | ₾ 139.68 |
Երեկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսը բացել ու ներկաներին ողջունել է Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Ելույթ են ունեցել Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը, հեղինակի հայրը` Րաֆֆի Հովհաննիսյանը, ով գրքի հերոսներից մեկն է: Երեկոն եզրափակել է Կարին Հովհաննիսյանը:
«Գերդաստան Ստվերաց»-ում պատկերված է գերդաստանի երեք սերունդների կյանքը` իրենց ապրած պատմական ժամանակաշրջանի բովում:
Կարինը գրում է. «Իմ գերդաստանի պատմությունը երեք տղամարդկանց պատմության մասին էր, ովքեր լքել էին. սա էր իմ առաջին հայտնաբերությունը: Իմ մեծ պապը լքել էր իր հայրենիքի ավերակները: Իմ պապը լքել էր իր հոր ագարակը: Հայրս լքել էր ամերիկյան կյանքի հրաշալիքները: Իմ գերդաստանի պատմությունն, ըստ իս, անառակ որդոց մասին էր, այսինքն` տղամարդկանց, ովքեր իրենք էին տիրապետել իրենց ճակատագիրը»:
«Գերդաստան ստվերաց»-ը կարելի է ձեռք բերել գրախանութներում:
Գրքի հասույթը կտրամադրվի «Օրրան» բարեգործական կազմակերպությանը: