Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 416.43 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.68 |
GEL | ⚊ | ₾ 141.84 |
Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 416.43 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.68 |
GEL | ⚊ | ₾ 141.84 |
Մասնագետները պարզել են, որ քնելուց առաջ ալկոհոլի օգտագործումն ազդում է սրտի ռիթմի ու քնի վրա: Ճապոնական Ակիտի համալսարանի, Սայսեյկայ հիվանդանոցի և Կայսեյկայ հիվանդանոցի մասնագետներն անցկացրել են ուսումնասիրություն արական սեռի 10 ուսանողների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է doctors.am-ը, կամավորներին քնելուց առաջ տվել են ալկոհոլի կա'մ փոքր, կա'մ միջին չափաբաժին, կա'մ էլ ընդհանրապես չեն տվել: Արդյունքում պարզվել է, որ ալկոհոլի մեծ չափաբաժինը կրճատում է քնի տևողությունը, և մասնակիցները գիշերվա ընթացքում խոր քուն չեն մտնում: Դա նաև ազդում է ուղեղի այն մասի վրա, որը սովորաբար վերահսկում է մարմինը քնած ժամանակ: Այսինքն` ալկոհոլը խախտում է այն մեխանիզմը, որը թույլ է տալիս օրգանիզմին վերականգնվել գիշերվա ընթացքում:
«Չնայած քնի առաջին մասն ալկոհոլի օգտագործումից հետո թվում է բավարար, արդյունքը ցույց է տալիս, որ ալկոհոլն ավելի շատ խթանում է անքնություն, քան ապահովում է ուժեղ քուն: Իսկ լավ քունն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ գործունեության համար: Ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված վատ քունը կարող է խնդիրներ առաջացնել մարսողության կամ սեռական գրգռման ֆունկցիայի հետ»,- ասել է Ակիտա համալսարանի նյարդահոգեբանության ֆակուլտետի դասախոս, բժիշկ Յոհեյ Սագավան:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։