|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսական հանրային հեռուստատեսության ճանաչված հեռուստահաղորդավարուհի Անգելինա Վովկը «Սոբեսեդնիկ» թերթի լրագրողին ներկայացրել է իր անձնական կյանքի մանրամասները: Նրա հիշողությունների համաձայն` Հայաստանում երկրաշարժից հետո, երբ շատ երեխաներ որբացան, ինքն ու ամուսինը որոշում են մի երեխա որդեգրել:
«Ես գնացի Հայաստանի դեսպանատուն, բայց ինձ այնտեղ սրերով ընդունեցին: Պարզվեց, որ հայերը երբեք չեն լքում իրենց երեխաներին: Նույնիսկ հեռու բարեկամները որբացած երեխաներին իրենց ընտանիքն են վերցնում: Այնպես որ` մեզ չհաջողվեց երեխա որդեգրել…»,- պատմել է Վովկը: