|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր Սեւանա լճի օրն է: ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշում է ընդունել, ըստ որի` ամեն տարի օգոստոս ամսվա վերջին կիրակի օրը Հայաստանում նշում են Սևանա լճի օրը: Այն սկսել են տոնել 1999թ.-ից:
Սևանա լճի պահպանության ուղղությամբ վերջին տարիներին իրականացվում են լայնածավալ միջոցառումներ: Վերջին տարիներին ավելի մեծ ուշադրություն է սկսել հատկացվել լճի էկոլոգիական մաքրությանը: Սևանա լճի մակարդակը 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1900.19 մ, իսկ 2005թ.-ի տվյալներով մակարդակը եղել է 1898.94մ:
Սևանա լիճը տեղակայված է 1900 մետր բարձրության վրա, մակերևույթը 1240 կմ է, խորությունը` մինչև 83մ: Լիճ է թափվում 28 գետ, լճից սկիզբ է առնում Հրազդան գետը:
Սևանա լճի հիմնական էնդեմիկ ձկնատեսակներից են իշխանն իր 4 տեսակներով, կողակը, բեղաձուկը կամ բեղլուն: