Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԽՍՀՄ փլուզումից հետո վրացական հասարակությունում պարբերաբար հակահայկական տրամադրությունների ալիքներ են բարձրանում: Վերջին մի քանի ամիսներին զանգվածային բնույթ է ստացել հայերի հանդեպ ատելության քարոզչությունը Վրաց Ուղղափառ եկեղեցու, քաղաքական տարբեր կուսակցությունների և վրաց մտավորականության ներկայացուցիչների կողմից:
Երբ Վրաստանի խորհրդարանն օրենք ընդունեց, որ Վրաստանում գործող կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ է տրվում, Վրաց Ուղղափառ եկեղեցին, քաղաքական տարբեր ուժեր սկսեցին ցույցեր կազմակերպել: Նրանց հարձակման հիմնական թիրախը Հայ Առաքելական եկեղեցին է եւ հայությունը:
Վրաստանում գլուխ են բարձրացրել ազգայնական-շովինիստները: Դրանում կարելի է համոզվել օրինակով. Վրաստանի մի շարք մշակութային, քաղաքական, հոգեւոր գործիչների հայատյաց արտահայտություններից հետո Թբիլիսիում սկսեցին ի հայտ գալ հակահայկական մակագրություններ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի` հայերով խիտ բնակեցված Հավլաբար շրջանում` «Վիննի պոդյոմ» փողոցում` Վրաստանի նախագահի նստավայր տանող ճանապարհին, շենքերից մեկի պատին հայտնվել է հայ մայրերին անպատվող մակագրությունը` ֆաշիստական սվաստիկայով:
Սա մասնավոր դեպք չէ, այլ անկախության ձեռքբերումից մինչ օրս Վրաստանում իրականացվող խտրական քաղաքականության մաս եւ հետեւանք: