Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աֆղանստանի հարավում տարբեր հանցագործությունների համար ինը մարդու հրապարակայնորեն մտրակել են: Սա թալիբների կոշտ քաղաքականության վերջին օրինակն է 2021 թվականի օգոստոսին երկիրը գրավելուց ի վեր, հայտնում է AP լրատվական գործակալությունը։
Հարավային Քանդահար նահանգի նահանգապետարանի խոսնակ Հաջի Զայեդը Twitter-ում գրել է, որ մտրակումը տեղի է ունեցել Կանդահար քաղաքի մարզադաշտում։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տղամարդ մտրակի 35-ից 39 հարված է ստացել։
Անցյալ ամիս թալիբները մահապատժի են ենթարկել սպանության համար դատապարտված աֆղանցուն, ինչը, թալիբների իշխանության վերադառնալուց հետո, առաջին հրապարակային մահապատիժն էր: Մահապատիժն իրականացրել է զոհի հայրը արեւմտյան Ֆարահ նահանգում՝ գնդացիրով․ դրան հետեւել են հարյուրավոր ականատեսներ եւ թալիբների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ոչ մի երկիր պաշտոնապես չի ճանաչել թալիբների գլխավորած Աֆղանստանի նոր կառավարությանը, որը նախկինում՝ 1990-ականների վերջին կառավարում էր Աֆղանստանը: