| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եգիպտոսի իշխող Ազգային Ժողովրդավարական կուսակցությունը երկրի խորհրդարանի ընտրությունների առաջին փուլի արդյունքում խորհրդարանում ստացել է 217 տեղ:
Ընդդիմադիր կուսակցությունները 508 տեղանոց խորհրդարանում քիչ մանդատներ են ստացել: Հիմնական ընդդիմադիր «Մահմեդական եղբայրություն» դաշինքը, որ նախորդ ընտրություններում ստացել էր 88 տեղ, այս ընտրություններում խորհրդանան չի անցել:
«Մահմեդական եղբայրության» դաշինքի թեկնածուներն առաջադրվել են որպես անկախ թեկնածուներ, քանի որ կղերական կուսակցությունների գործունեությունը երկրում արգելված է:
CNN-ի փոխանցմամբ, Երեկ. Բարակ Օբամայի վարչախումբը քննադատել է ընտրությունները՝ նշելով, որ «բազմաթիվ ընտրախախտումներ արձանագրվել», ինչը հակասում է «Սահմանադրության հիմնարար սկզբունքներին»:
Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մայք Հեմըրը արձանագրությունները «մտահոգիչ» է անվանել և ասել է, որ ԱՄՆ-ն «հիասթափված է»:
Եգիպտական ընտրությունների հանձնաժողովի խոսնակն ասել է, որ հանձնաժողովը բազմաթիվ բողոքներ է ստացել: Դժգոհությունները ներառել են զանգվածային անկարգություններ, խարդախություն և փաստաթղթերի կեղծում, քաղաքացիներին իրենց ձայնի իրավունքի մերժում և լրատվամիջոցների առջև ծառացած դժվարություններ: Զանգվածային անկարգություններ են եղել 16 ընտրատարածքներում: