Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին «ինքնասպանություն» է գործել անցյալ տարի հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունիի զորամասի մարտական դիրքերից մեկում սպանված զինծառայողներից մեկի` Կարո Այվազյանի մորեղբայրը:
Խոսքը մարտական դիրքում սպանված 6 զինծառայողների դեպքի մասին է: Դիակները հրազենային վնասվածքներով հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` 2 կամ ավելի անձանց սպանություն:
Դեպքից հետո Կարոյի մորեղբայրը, որը նախկին ազատամարտիկ էր, թերթին հուզմունքով պատմել էր զարմիկի մահվան մասին ունեցած տեղեկությունների մասին: Թերթը հիշեցնում է, որ հենց սկզբից նախաքննական մարմինը առաջ էր քաշել Կարոյի կողմից համածառայակիցներին սպանելու, ապա` ինքնասպան լինելու վարկածը: Սակայն մինչ օրս հրաժարվում են տղաների հարազատներին տալ գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները:
Իսկ Կարոյի պապիկը` Ջիվան Միքայելյանը, բողոքում էր եւ պահանջում քրեական պատասխանատվության ենթարկել իր թոռնիկին ապօրինաբար բանակ զորակոչած (քանի որ նախկինում դատված է եղել) եւ չզորակոչելու համար «կաշառք ուզած» պաշտոնյաներին: Այդ բողոքից հետո ինչ-որ անհայտ անձինք սկսել էին ահաբեկել, սպառնալ Ջիվան Միքայելյանին: Դրան հետեւել էին նաեւ Արաբկիր համայնքի թաղապետարանի եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից` Ջիվան Միքայելյանին մոտ 3 միլիոն դրամ տուգանելու վերաբերյալ կազմված ակտերը` ապօրինի շինարարություն անելու հիմքով:
Հուլիսի 20-ին վարչական դատարանում պետք է տեղի ունենար այդ գործով դատական նիստը, որը սակայն հետաձգվել է հայտնի պատճառով: Վերոնշյալ հանգամանքները կարո՞ղ են կապ ունենալ Կարոյի մորեղբոր «ինքնասպանության» կամ «սպանության» հետ` թերթը կփորձի պարզել առաջիկայում: