| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սուրեն Սպանդարյանը մի արտահայտություն ունի` քաղաքական գործիչը դատարկ աղիք է, որի մեջ ինչ ասես կլցվի, հիմա նույն վիճակն է. ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Գնահատելով իշխանություն-ՀԱԿ երկխոսության նոր ձեւաչափի ստեղծման փաստը` նա իր վրդովմունքը հայտնեց հատկապես ՀԱԿ-ի` արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի առնչությամբ:
«Այն հարցը, որը վերաբերում է ժողովրդին, 11 հոգո՞վ պետք է լուծեն: Ո՞վ է այդ իրավունքը տվել ՀԱԿ-ին կամ իշխանություններին, որ այսօր դնեն եւ քննարկեն, ո՞վ է լիազորել, որ ժողովրդի անունից հանդես գան: Ժողովրդի իրավունքն իր ձեռքից առնելու բարոյական, մարդկային իրավունք ոչ ոք չունի: Ժողովուրդն ինքը պետք է որոշի` անե՞լ արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ,- ասաց նա:- Գալուստը ճիշտ էր ասում` տունտունիկ են խաղում, եւ այդ տունտունիկն էլ թղթից է, որ մի րոպեում փլվելու է»:
Թովմասյանը նաեւ կարծիք հայտնեց, որ սա ժողովրդին դավաճանելու գործընթաց է: «Ի՞նչ է, ավազակապետությունը հիմա դարձել է ժողովրդավա՞ր, թաթար-մոնղոլը դարձել է ժողովրդավա՞ր»,- տարակուսեց նա: