Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջյան ավանդույթների համաձայն՝ երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը հրավիրում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին, շնորհավորում նրանց Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Դեկտեմբերի 25-ին վարչապետը, իսկ 26-ին՝ ԱԺ նախագահը հրավիրել են լրագրողներին՝ բաժակ բարձրացնելու։
Նախագահ Արմեն Սարգսյանը, պարզվեց, լրագրողների հետ հանդիպման փոխարեն որոշել է տոնական ընդունելություն կազմակերպել սահմանամերձ համայնքների երեխաների համար։
Նախագահի լրատվականից ասացին, որ իրենք նախապատվություն են տվել բարեգործական ծրագրերին եւ նախագահականում ամանորյա տոնական միջոցառումը կազմակերպել են երեկ, որին մասնակցել են Տավուշի մարզի սահմանամերձ հինգ համայնքների եւ Գյումրիի «Շալե» կենտրոնի շուրջ 200 երեխաներ։ Նրանց շնորհավորել է անձամբ Արմեն Սարգսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։